Կարևոր իրադարձություններ

Կեմերովո առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի առաջին րոպեների կադրերը

04 Ապրիլ, 2018 23:00
Կեմերովո առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի առաջին րոպեների կադրերը

Մարտի 25-ին Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի առաջին րոպեները։ Այս կադրերը մասամբ մինչ այդ էլ էին սոցցանցերում հայտնվում, իսկ ապրիլի 3-ին դրանք հրապարակեց ՌԴ Քննչական կոմիտեն։

Տեսագրության մեջ նաև երևում է այն պահը, երբ խաղասրահում լույսերն անջատվում են։ Բռնկումը, ըստ հետաքննության, տեղի է ունեցել երրորդ և չորրորդ հարկերի միջև։ Հրշեջները մոտ 19 ժամ հանգցրել են կրակը։ Արդյունքում՝ 64 զոհ, որոնցից 40-ը երեխաներ էին։ Զոհվածների մեծ մասը հայտնաբերվել են երեք կինոդահլիճներից մեկում։ Առևտրի կենտրոնում, հետաքննության տվյալներով, բազմաթիվ խախտումներ են եղել։ Չեն աշխատել ազդանշանային և հակահրդեհային համակարգերը։ Շատ վթարային ելքեր փակ են եղել։ Շարունակվում է քրեական հետաքննությունը։ Ձերբակալված է վեց մարդ։

 

Լրահոս

Դիտել ավելին