Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի «Պերսեյ» առևտրի կենտրոնի հրդեհի հետևանքով մեկ մարդ է մահացել, կան տուժածներ. նոր մանրամասներ (տեսանյութ)

04 Ապրիլ, 2018 15:05
Մոսկվայի «Պերսեյ» առևտրի կենտրոնի հրդեհի հետևանքով մեկ մարդ է մահացել, կան տուժածներ. նոր մանրամասներ (տեսանյութ)

Մոսկվայի արևելյան հատվածում գտնվող «Պերսեյ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է կենտրոնի աշխատակիցներից մեկը, գրում է ria.ru-ն:

Նշվում է, որ 3 հրշեջ-փրկարար էլ տուժել են: 

«Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 80 քմ։ Այն մարվել է»,- հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ-ի Մոսկվայի գլխավոր վարչության պետ Իլյա Դենիսովը:

Հայտնի է նաև, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի 3-րդ հարկում գտնվող պահեստում:

 

Լրահոս

Դիտել ավելին