Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    481,5

  • EUR

    554,5
    562,5

  • RUB

    7,54
    7,79

Կարևոր իրադարձություններ

«Սուրբ գիրքն ամեն օր»

03 Ապրիլ, 2018 12:47
Հեղինակ՝ Ռուբեն վարդապետ Զարգարյան
«Սուրբ գիրքն ամեն օր»

Նույն օրը աշակերտներից երկուսը գնում էին Էմմավուս անունով մի գյուղ, որ Երուսաղեմից հեռու է շուրջ տասնմեկ կիլոմետր։ Նրանք միմյանց հետ խոսում էին պատահած բոլոր անցուդարձերի մասին։ Մինչ իրար հետ խոսում էին ու վիճում, Հիսուսն անձամբ մոտեցավ նրանց և սկսեց նրանց հետգնալ։ Նրանց աչքերն այնպես էին բռնված, որ չէին ճանաչում նրան։

Հիսուսը հարցրեց նրանց.
-Ի՞նչ բանի մասին եք խոսում ու վիճում քայլելիս. և տրտմած եք։
Նրանցից մեկը, որ Կղեովպաս էր կոչվում, ասաց.
-Երուսաղեմում միայն դո՞ւ կաս, որ չգիտես, թե ինչ պատահեց այս օրերին։
Հիսուսը հարցրեց.
-Ի՞նչ բան։
Նրանք ասացին։


-Այն, ինչ պատահեց Հիսուս Նազովրեցուն։ Նա իր խոսքերով և գործերով հզոր մի մարգարե էր Աստծու և ամբողջ ժողովրդի համար։ Մեր ավագ քահանաներն ու իշխանները նրան իշխանությանն հանձնեցին, որպեսզի մահվան դատապարտվի, և խաչը հանեցին նրան։ Մենք հույս ունեինք, որ նա կլինի Իսրայելի ազատողը։ Այսուհանդերձ, ահա այսօր երրորդ օրն է, որ այդ բաները պատահեցին։ Սակայն մեր միջից մի շարք կանայք, որոնք վաղ առավոտյան գերեզման էին գնացել, զարմացրին մեզ՝ ասելով, որ նրա մարմինը չեն գտել և որ տեսել են հրեշտակների, որոնք իրենց հայտնել են, թե նա ողջ է։ Մեզնից ոմանք գնացին գերեզման և ամեն ինչ գտան այնպես, ինչպես կանայք էին ասել։ Բայց նրան չտեսան։
Հիսուսն ասաց նրանց.
-Ո՛վ անմիտներ, որ դժվարանում եք հավատալ մարգարեների բոլոր ասածներին։ Չէ՞ որ Քրիստոսը պետք է չարչարվեր՝ փառավորվելու համար։

Ապա սկսեց բացատրել Սուրբ գրքերում իր մասին գրված բոլոր գրությունները՝ սկսած Մովսեսի գրքերից մինչև բոլոր մարգարեությունները։
Նրանք մոտեցել էին այն գյուղին, ուր պիտի գնային։ Սակայն Հիսուսն այնպես ձևացրեց, թե ինքը գնալու է ավելի հեռու տեղ։ Նրանք ստիպեցին նրան՝ ասելով.
-Մեզ մո՛տ գիշերիր, որովհետև արդեն երեկո է, և ահա մութն ընկնում է։
Հիսուսը նրանց հետ տուն մտավ գիշերելու համար։ Երբ նա սեղան նստեց նրանց հետ, վերցրեց հացը, օրհնեց, կտրեց և տվեց նրանց։ Իսկույն բացվեցին նրանց աչքերը, և ճանաչեցին նրան, բայց ինքն անհայտացավ նրանց աչքերից։ Նրանք ասացին միմյանց.
-Մեր սրտերը չէի՞ն ճմլվում, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ և բացատրում Սուրբ գրքերը։


Նրանք անմիջապես վեր կացան ու վերադարձան Երուսաղեմ, որտեղ հավաքված գտան տասնմեկ աշակերտներին և ուրիշ հետևորդների, որոնք ասացին.
-Իսկապե՛ս որ Տերը հարություն առավ և երևաց Սիմոնին։
Իսկ նրանք պատմեցին, ինչ որ իրենց պատահել էր ճանապարհին, և թե ինչպես հացը կտրելու ժամանակ Հիսուսն իրեն ճանաչել էր տվել իրենց։


(Ղուկասի ավետարան 24:13-35)

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին