Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. BMW-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվել

03 Ապրիլ, 2018 10:50
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. BMW-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվել

Երեկ՝ ապրիլի 2-ին, ժամը 23։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Սուրեն Նահապետյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր» արձանի մոտ, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում եղած ծառերին և մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին