Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի անդամակցության հարցն ԵՄ-ի գագաթաժողովի օրակարգում ընդգրկված չէ

14 Հոկտեմբեր, 2015 22:05
Թուրքիայի անդամակցության հարցն ԵՄ-ի գագաթաժողովի օրակարգում ընդգրկված չէ

Թուրքիայի անդամակցության հարցն ընդգրկված չէ ԵՄ-ի գագաթաժողովի օրակարգում: Այս մասին փոխանցում է ռուսական RIA Novosti լրատվական գործակալությունը: Գագաթնաժողովը տեղի կունենա Բրյուսելում` հոկտեմբերի 15-16-ին։

Այդ մասին Բեռլինում լրագրողներին հայտնել է կառավարական աղբյուրը՝ հավելելով, որ բանակցությունները շարունակվելու են սովորական ռեժիմով, և որ Անկարայի կողմից նույնպես չկան տվյալ ընթացակարգն արագացնելու պահանջներ։

Նա ընդգծել է, թե իրենք ընդհանրապես չեն հասկանում, թե որն է Թուրքիայի ուզածը։ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացրել է 1987 թվականին, սակայն այդ թեմայով բանակցությունները մեկնարկել են միայն 2005 թվականին։

 

Լրահոս

Դիտել ավելին