Կարևոր իրադարձություններ

ՀՖՖ-ն Ալբանիայի խաղի հետ կապված` պաշտոնական կարծիք կհայտնի

14 Հոկտեմբեր, 2015 21:36
ՀՖՖ-ն Ալբանիայի խաղի հետ կապված` պաշտոնական կարծիք կհայտնի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի մեկնաբանում սերբական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Ալբանիայի հավաքականը կաշառք է տվել Հայաստանի ընտրանու խաղացողներին` Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակում այդ թիմերի միջև խաղում բալկանցիների հաղթանակը ապահովելու համար:

Այդ լուրերը մեկնաբանելու համար «Спорт-Экспресс»-ը հարցում է կատարել ՀՖՖ-ին:

-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այդ թեմայի շուրջ իր պաշտոնական կարծիքը կհայտնի մոտակա ժամանակահատվածում:

Ներկայում ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում մեկնաբանել այդ տեղեկությունները»,- ասված է պաշտոնական պատասխանի մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին