Կարևոր իրադարձություններ

Աշխարհի ամենաարագընթաց հիպերքարը

14 Հոկտեմբեր, 2015 21:33
Աշխարհի ամենաարագընթաց հիպերքարը

Supercar Driver սուպերքարերի տերերի ակումբն անցկացրել է McLaren P1, Ferrari LaFerrari և Porsche 918 Spyder սուպերհիբրիդների առաջին անկախ համեմատական թեստը՝ պարզելու համար, թե նրանցից որն է ամենաարագընթացը: Այս մասին հայտնում է ultramir.net-ը:

Լավագույն ժամանակը ցույց է տվել McLaren P1-ը, որը չափման տարածությունն անցել է 58,25 վայրկյանում: Երկրորդ տեղում Porsche 918 Spyder-ն է (58,48 վայրկյան), իսկ Ferrari LaFerrari-ի արդյունքը երրորդն է՝ 58,58 վայրկյան:

McLaren P1-ն ունի 3,8-լիտրանոց թվին-տուրբո շարժիչ, 179-ուժային էլեկտրաշարժիչ: Ագրեգատների գումարային հզորությունը 916 ուժ է:

Ferrari LaFerrari-ի 963-ուժային կառույցը ներառում է 6,3-լիտրանոց V12 շարժիչ՝ 800 ուժով, 120-կիլովատտանոց էլեկտրաշարժիչ, 7-աստիճան «ռոբոտ» և լիթիում-իոնային մարտկոցների հավաքածու:

Porsche 918 Spyder-ն ունի 608-ուժային 4,6-լիտրանոց շարժիչ, 2 էլեկտրաշարժիչ (156 և 129 ուժ): Ագրեգատներն ունեն գումարային 887 ձիաուժ հզորություն:

 

Լրահոս

Դիտել ավելին