Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ 911 ծառայությունում գրանցվել է քամուց վնասների 56 ահազանգ

24 Մարտ, 2018 22:34
ԱԻՆ 911 ծառայությունում գրանցվել է քամուց վնասների 56 ահազանգ

Մարտի 24-ի ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունում գրանցվել է քամուց վնասների 56 ահազանգ, որոնցից 20-ը Երևանում, 7-ը՝ Արագածոտնի մարզում, 6-ը՝ Արարատի, 2-ը՝ Արմավիրի, 5-ը՝ Կոտայքի, 2-ը՝ Գեղարքունիքի, 9-ը՝ Լոռու, 4-ը՝ Շիրակի և 1-ը՝ Տավուշի մարզերում:

5 դեպքում վնասվել են ծառեր, 46 դեպքում՝ շինությունների տանիքներ, 3 դեպքում՝ շինությունների կոնստրուկցիոն տարրեր, 3 դեպքում՝ այլ իրեր: Ընդհանուր վնասվել է 5 ավտոմեքենա:

***
Մարտի 24-ի ժամը 20:00-ի դրությամբ 8 դեպքում քամուց վնասվել են ծառեր (7-ը Երևանում, 1-ը Արագածոտնի մարզում), 67 դեպքում՝ շինությունների տանիքներ (25-ը Երևանում, 6-ը Արագածոտնի, 2-ը Արմավիրի, 6-ը Արարատի, 2-ը Կոտայքի, 2-ը Գեղարքունիքի, 14-ը Լոռու, 9-ը Շիրակի և 1-ը Տավուշի մարզերում), 10 դեպքում՝ շինությունների կոնստրուկցիոն տարրեր (Երևանում), 4 դեպքում՝ այլ իրեր (3-ը Երևանում, 1-ը Լոռու մարզում): Ընդհանուր վնասվել է 5 ավտոմեքենա (Երևանում՝ 2, Լոռու մարզում՝ 3):

 

Լրահոս

Դիտել ավելին