Կարևոր իրադարձություններ

Samsung-ի նորագույն Galaxy S9 սմարթֆոնի օգտատերերը հայտնում են սենսորային էկրանի խափանման մասին

23 Մարտ, 2018 23:09
Samsung-ի նորագույն Galaxy S9 սմարթֆոնի օգտատերերը հայտնում են սենսորային էկրանի խափանման մասին

Հարավկորեական Samsung ընկերության նորագույն Galaxy S9 սմարթֆոնը, որի շնորհանդեսը կայացել էր մեկ ամիս առաջ, կարող է որոշակի խնդիրներ ունենալ՝ կապված էկրանի հետ:

Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, օգտատերերից ոմանք բողոքում են, որ սենսորային էկրանը չի աշխատում: Նշվում է, որ Galaxy S9 և S9+ երկու նորագույն մոդելն էլ խնդիր ունեն: Samsung-ից հայտնել են, որ ուսումնասիրում են տվյալ խնդիրը:

Նշվում է, որ երկու մոդելի էկրաններն էլ պարբերաբար «հրաժարվում են արձագանքել» պատշաճ կերպով: Որոշ օգտատերեր նշում են, որ էկրանի վերին հատվածը չի աշխատում, ոմանք էլ ստորին հատվածի աշխատանքից են բողոքում:

 

 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին