Կարևոր իրադարձություններ

Պաղեստինը պահանջում է ԱՄՆ դեսպանին ընդգրկել ահաբեկիչների ցուցակում

23 Մարտ, 2018 21:52
Պաղեստինը պահանջում է ԱՄՆ դեսպանին ընդգրկել ահաբեկիչների ցուցակում

Պաղեստինյան իշխանությունները պահանջում են, որ Իսրայելում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Ֆրիդմանը ներառվի ահաբեկիչների ցուցակում:

The Times of Israel-ի հաղորդմամբ` Պաղեստինի իշխանությունը կազմել է «Ֆրիդմանը աքսորավայրերի դեսպանն է և ծայրահեղականների կողմնակիցը» զեկույցը:

Картинки по запросу посла США в Израиле Дэвида Фридман

Փաստաթղթի համաձայն՝ Ֆրիդմանի անունը պետք է ավելացվի ահաբեկիչների ցուցակում, քանի որ դիվանագետը բազմիցս «խախտել է միջազգային իրավունքի նորմերը», ինչպես նաև «աջակցել ահաբեկչությանը և էթնիկ զտումների և սեւ ռասիզմի կոչեր արել»:

Հիշեցնենք, որ օրերս Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը քննադատորեն հարձակվել է Ֆրիդմանի վրա՝ Իսրայելին աջակցելու նրա դիրքորոշման և բնակավայրերն ընդլայնելու մասին հայտարարության համար՝ դեսպանին անվանելով «շան որդի»:

 

Լրահոս

Դիտել ավելին