Կարևոր իրադարձություններ

Անգլիական եկեղեցին սկսել է անկանխիկ նվիրաբերություններ ընդունել

23 Մարտ, 2018 19:23
Անգլիական եկեղեցին սկսել է անկանխիկ նվիրաբերություններ ընդունել

Անգլիկան եկեղեցին տերմինալների ցանց կստեղծի ավելի քան 16.000 եկեղեցիներում, տաճարներում և աշխարհի այլ կրոնական վայրերում: Այժմ նվիրատվություն կարելի է իրականացնել`էլեկտրոնային վճարումների տեսքով:

Նախագիծը մեկնարկել է անցյալ տարի, ներգրավված էր 40 եկեղեցի, իսկ այժմ բոլոր տաճարներում տեղադրվելու են տերմինալներ, որպեսզի նվիրատվությունները կարողանան ավելի հեշտ և արագ կատարվել:

 

Ինչպես նշում է եկեղեցու վարչական տնօրեն Ջոն Պրեստոնը, դա արվում է`հաշվի առնելով այն երիտասարդներին, որոնք վաղուց արդեն հրաժարվել են կանխիկ գումարներից: Իսկ Սթեմֆորդի Սուրբ Գևորգ եկեղեցու կենտրոնի քարտուղարը նշում է, որ տերմինալները լինելու են այլընտրանքային դրամապանակներ: Հատկապես, որ եկեղեցու որոշ ծառայությունները վճարովի են, օրինակ`հարսանեկան արարողությունները:

Կաթոլիկ եկեղեցին անցնում է վճարման նոր համակարգի`կանխիկից հրաժարված հասարակության համար նվիրատվություն կատարելն ավելի հեշտացնելու նպատակով: Արևմտյան Թեմի մի քանի ծխեր թույլ են տալիս այցելուներին նվիրաբերություն կատարել նաև տեքստային հաղորդագրությունների միջոցով:

 

Լրահոս

Դիտել ավելին