Կարևոր իրադարձություններ

Հանձին ԵԾ խմբակցության ավագանիում ունենք օտարի պատվեր կատարող ուժ. Նաիրա Նահապետյան

21 Մարտ, 2018 18:59
Հանձին ԵԾ խմբակցության ավագանիում ունենք օտարի պատվեր կատարող  ուժ. Նաիրա Նահապետյան

armarlur.com-ը գրում է․ Երևան քաղաքի ավագանի, ֆինանսավարկային և տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը կարծիք է հայտնել ավագանու հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ․

-Երևան քաղաքի ավագանու հերթական նիստն այս անգամ ևս անցավ  «Երկիր Ծիրանի» խմբակցության մոգոնած հերթական սկանդալով: Ձեր գնահատականը:

-Երևանի ավագանու հերթական նիստում ներկայացնելով  իր օրակարգը ՙԵրկիր Ծիրանի՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վերջնականապես բացահատեց իր դեմքը: Իսկ նրա ներկայացրած օրակարգը հետևյալն էր. Վազգեն Սարգսյանի անվան փողոցի մի հատվածը կոչել Վուդրո Վիլսոնի անունով:

ԱՄՆ 28 նախագահ Վուդրո Վիլսոնի անունը հարազատ է մեր ժողովրդի համար, նա հայ ժողովրդի բարեկամն է, քանզի կարևոր ներդրում է ունեցել մեր  ժողովրդի  պատմության վճռորոշ ժամանակահատվածում: Հետևաբար, նրա անունով փողոց ունենալու գաղափարը միանշանակորեն ընդունելի է մեր կողմից: Եվ եթե ԵԾ տիկինն, իրոք, կարևորում է Երևանում Վուդրո Վիլսոնի անվան փողոց ունենալը, ապա կարող էր առաջարկել մեր քաղաքի բազմաթիվ  չանվանակոչված փողոցներից որևէ մեկը կոչել նրա անունով: Սակայն մեզ համար տարօրինակ էր նրա սևեռումը հենց Վազգեն Սարգսյանի անվան փողոցի վրա: Բնականաբար, հարց առաջացավ՝ ինչու՞ ԱՄՆ նախագահ Վիլսոնի անունով փողոց ունենալ ի հաշիվ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, մեր բանակի հիմնադիր, սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցի:

Հաջորդը, ես կարծում եմ, որ ԵԾ-ն ընդհանրապես շփոթել է, թե որտե՞ղ է գտնվում. քաղաքապետարանն Ազգային ժողով չէ, ավագանու նիստերում քաղաքական հարցեր չեն քննարկվում, այլ մեր քաղաքի տնտեսության զարգացմանն առնչվող հարցեր և ավագանին զբաղված է երևանցիների խնդիրների լուծմամբ: Իհարկե, ավագանու անդամները քաղաքական տարբեր կուսակցությունների ներկացուցիչներ են, բայց նրանք չեն եկել Ավագանի քաղաքական հարցեր լուծելու: Մինչդեռ Զարուհի Փոստանջյանը փորձում է մեզ անընդհատ շեղել մեր աշխատանքից, տարբեր առիթներ է փնտրում, որպեսզի ավագանին վերածի քաղաքական հարցերի քննարկման հարթակի: Այս առաջարկն էլ զուտ քաղաքական ենթատեքստ ուներ և տիկինն ամեն ինչ արեց քաղաքական բանավեճ հրահրելու համար՝ խոսելով Մարտի 1-ից,  անցած ընտրություններից, Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից: Սա նշանակում է, որ տիկնոջն ամենևին չեն հետաքրքրում Երևանն ու երևանցիների խնդիրները: Եվ նա, փաստորեն, պատրաստ է հանուն իր քաղաքական շահերի  անտեսել  ամեն ինչ:

-Թե’ ՀՀԿ, թե’ Ելք խմբակցությունների ավագանիները լրջորեն քննադատեցին Զարուհի Փոստանջյանի այդ քայլը, բաց տեքստով ասվեց, որ նա զբաղված է դրսի պատվեր կատարելով: Ինչպե՞ս լռեցնել օտար երկրի խոսնակի ձայնը:

-Ճիշտ եք, քանի որ նրա քայլերից պատվերի հոտ է գալիս: Եվ մենք պետք է հստակ արձանագրենք, որ հանձին ԵԾ խմբակցության ավագանիում ունենք օտարի պատվեր կատարող ուժ: Դա են հուշում նրա բոլոր գործողությունները: Բերեմ ընդամենը մեկ փաստ: Երևանի քույր քաղաքների քաղաքապետերին ԵԾ-ն ուղղել էր կեղծ, ստահոդ ուղերձներ, որով փորձում էր խաթարել աշխարհի տարբեր մայրաքաղաքների հետ Երևանի ստեղծված կապերը: Ի՞նչ անունն տալ սրան, եթե ոչ դավաճանություն: Հետևաբար, ավագանիների ելույթներում կար այն հստակ միտքը, որ տիկին Զարուհին աշխատում է դրսի ուժերի համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին