Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է անում չեղարկել արտակարգ դրությունը, վերջ տալ բռնություններին

20 Մարտ, 2018 20:06
ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է անում չեղարկել արտակարգ դրությունը, վերջ տալ բռնություններին

Թուրքիայում 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրությունը հանգեցրել է երկրում իրավունքների և ազատությունների բնագավառում վատթարացման: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի զեկույցում, որը հրապարակվել է երեքշաբթի օրը Ժնևում:

Զեկույցի համաձայն՝ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում աշխատանքից հեռացվել է առնվազն 152 հազար քաղաքացիական ծառայող, ձերբակալվել է 570 փաստաբան, փակվել են 1719 տարբեր կազմակերպություններ, լուծարվել է 166 մեդիա կառույց:

ՄԱԿ-ը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին վերանայել օրենսդրական ակտերը, որոնք չեն համապատասխանում միջազգային պարտավորություններին՝ մասնավորապես մարդու իրավունքների ոլորտում:

2016-ի հուլիսին Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով զոհվել է 250 մարդ, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է:

Պաշտոնական Անկարան տեղի ունեցած

 

Լրահոս

Դիտել ավելին