Կարևոր իրադարձություններ

IBM-ը ներկայացրել է աշխարհի ամենափոքր համակարգիչը

19 Մարտ, 2018 21:57
IBM-ը ներկայացրել է աշխարհի ամենափոքր համակարգիչը

IBM ամերիկյան ընկերության մասնագետները ներկայացրել են աշխարհի ամենափոքր համակարգիչը: 1990 թվականի x86 հաշվարկային հզորությամբ փոքրիկ չիպի շնորհանդեսը տեղի է ունեցել «IBM Think 2018» կոնֆերանսի շրջանակներում:

Չիպը կարելի է ուսումնասիրել միայն մանրադիտակի օգնությամբ, հաղորդում է Mashable-ը:

IBM-ի ներկայացուցիչների խոսքով՝ սարքի չափը կարելի է համեմատել աղի բյուրեղի կամ լվի հետ:

Համակարգիչը բաղկացած է «մի քանի հարյուր հազար տրանզիստորներից», իսկ դրա ինքնարժեքը 10 ցենտից պակաս է: Ինչպես հաղորդում է Ridus-ը, չիպը կարող է վերահսկել, վերլուծել և մշակել տվյալներ:

Համակարգիչը հզոր չէ, բայց կարող է օգտագործվել «խելացի» սառնարանների, լամպերի և այլ սարքերի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին