Կարևոր իրադարձություններ

Ռոնալդուն «Ռեալ» է տեղափոխվել՝ բոլոր ռեկորդները գերազանցելու համար. Պերես

14 Հոկտեմբեր, 2015 19:22
Ռոնալդուն «Ռեալ» է տեղափոխվել՝ բոլոր ռեկորդները գերազանցելու համար. Պերես

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շնորհավորել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին՝ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը ստանալու կապակցությամբ:

«Ռոնալդուն հերթական անգամ ապացուցեց, որ հանճարեղ ֆուտբոլիստ է: Նա միակն է, ով 4 անգամ նվաճել է «Ոսկե խաղակոշիկ»-ը: Հպարտանում ենք, որ Քրիշտիանուն հանդես է գալիս մեր թիմում: Անշուշտ, նա ակումբի լեգենդն է:

Խելահեղ վիճակագրության շնորհիվ Ռոնալդուն իր անունը գրել է «Ռեալ»-ի պատմության էջերին: Նա «Ռեալ» է տեղափոխվել՝ բոլոր ռեկորդները գերազանցելու համար»,- Marca-ն մեջբերում է Պերեսի խոսքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին