Կարևոր իրադարձություններ

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սիրիայում հերթական ավիահարվածների տեսաապացույցները

14 Հոկտեմբեր, 2015 18:33
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սիրիայում հերթական ավիահարվածների տեսաապացույցները

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սիրիայում ռազմական ավիագործողությունների նոր տեսանյութեր:

Ըստ պաշտպանական գերատեսչության՝ ռուսական ռազմական ավիախումբը  կատարել  է  41 մարտական թռիչք՝ թիրախավորելով ԻՊ-ի 40 օբյեկտ։

Ավիացիան աշխատել է Հալեպի, Իդլիբի, Լաթաքիայի, Համայի և Դեյր էզ-Զորի նահանգներում։

Հաջող ավիահարվածների  արդյունքում ռուսական օդուժին հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչների զինապահեստներ, հրամանատարական կետեր և  հենակետեր:

 

Լրահոս

Դիտել ավելին