Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ժողովրդի ինքնագիտակցությունը և կայացումը կառուցվում է հայատյացության քաղաքականության վրա. Շավարշ Քոչարյան

22 Փետրվար, 2018 13:12
Ադրբեջանի ժողովրդի ինքնագիտակցությունը և կայացումը կառուցվում է հայատյացության քաղաքականության վրա. Շավարշ Քոչարյան

Երեք տասնամյակ առաջ արցախահայությունը հայտ ներկայացրեց անվտանգ ապրելու իր հայրենիքում և որոշելու իր ճակատագիրը, սահմանելու պետականակերտման իր արժեհամակարգը և զարգացման ուղին: Սակայն երեսուն տարի առաջ այս օրերին գրվել է նաև մեր տարածաշրջանի պատմության ամենամութ էջերից մեկը: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու խաղաղ պահանջներին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների կողմից փորձ կատարվեց լռեցնել արցախահայությանը Ադրբեջանի ողջ տարածքում հակահայկական ջարդերի ալիքով: 

«Այս քաղաքականության առաջին դրսևորումը եղան Ստեփանակերտի ցույցերից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի խաղաղ հայ բնակչության դեմ ուղղված ջարդերը: Այդ բռնությունների ալիքը շարունակվեց Ադրբեջանի այլ բնակավայրերում՝ Կիրովաբադում, Բաքվում:

Ատելության և հայատյացության այս քաղաքականությունն այսօր դարձել է Ադրբեջանի ղեկավարության ներքին և արտաքին քաղաքականության անքակտելի մաս, որի վրա նրանք  կառուցում են Ադրբեջանի ժողովրդի ինքնագիտակցությունը և կայացումը»,- ասաց փոխնախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին