Կարևոր իրադարձություններ

Ամենայուրահատուկ պատենտներն ավիատեխնոլոգիաների ոլորտում

14 Հոկտեմբեր, 2015 18:17
Ամենայուրահատուկ պատենտներն ավիատեխնոլոգիաների ոլորտում

hyser.com.ua-ն ներկայացնում է ավիատեխնոլոգիաների ոլորտում առավել տարօրինակ և զարմանալի պատենտները:

Ինքնաթիռ, որը կարող է Ատլանտիկան հատել մեկ ժամից պակաս ժամանակում

2015 թ. արտոնված պատենտն ուղևորներին հնարավորություն կտար Լոնդոնից Նյու Յորք մեկնել 1 ժամից պակաս ժամանակում:

Առանց պատուհանների խցիկ

2014 թ. Airbus-ի ձևակերպած պատենտն ամբողջովին կփոխեր ինքնաթիռի ժամանակակից խցիկի մասին պատկերացումը: Օդաչուները կօգտագործեին թվային դիսփլեյներ՝ շրջապատող մթնոլորտը տեսնելու համար: Այդպիսով, պատուհանների անհրաժեշտություն չէր լինի:

Ինքնաթիռի օղականման սրահ

Եվրոպական պատենտային գերատեսչությունում Airbus ընկերության ամրագրած պատենտը հնարավորություն կտար իրագործել այդ գաղափարը: Եթե երբևէ այդպիսի ինքնաթիռ ստեղծվի, դա հիմնովին կփոխի ավիաթռիչքները:

Քնի համար պարկուճներ ճապոնական հյուրանոցի ոճով

Հեռավոր ճամփորդությունների մեկնող ուղևորները, որոնք հնարավոորւթյուն չունեն բիզնես-կլասով թռչելու, հաճախ բողոքում են պառկելու հնարավորության բացակայությունից: 2015 թ. սեպտեմբերին գրանցված պատենտը կօգնի լուծել այդ խնդիրը:

Ծուղակ ահաբեկիչների համար

2002 թ. Airbus-ի գրանցած պատենտն առաջարկում է խցիկ մտնելուց առաջ ահաբեկիչների համար ծուղակ ունենալ:

Այն գաղտնի դուռ է, որն օդաչուները կարող են բացել վտանգի դեպքում: Դռան տակ խուց կա, որտեղ հանցագործը կմնա մինչև թռիչքի վերջը:

Հենարան թռիչքի ընթացքում հարմար քնի համար

Boeing ընկերության մշակած պատենտը նկարագրում է ինքնաթիռում ուղևորների ստանդարտ աթոռին ամրացված հենարան: Գաղափարն ուղևորներին հնարավորություն տալն է մի քիչ քնել՝ առաջ խոնարհվելով: Մշակողների խոսքով՝ դա շատ ավելի հարմար է, քան հետ հենվելը:

Չափազանց անհարմար նստատեղեր

Թերևս, ամենաոչօգտակար պատենտը գրանցել է Airbus ընկերությունը 2013 թ.: Այն նկարագրում է չափազանց անհարմար նստարաններ՝ նման հեծանվի նստատեղի: Դրանք հենարան չունեն, ոտքերի համար էլ շատ քիչ տեղ է նախատեսված: Airbus ընկերությունը խոստովանում է, որ այդպիսի նստատեղերը սարսափելի լուծում կլինեին, բայց կարծում է, որ այդ տարբերակը կարող էր ընդունելի և տնտեսող լինել կարճ թռիչքների համար:

Ուղևորատեղեր՝ երկհարկանի մահճակալների ոճով

Դա հնարավորություն կտար ինքնաթիռում առավել շատ տարածք արդյունավետ օգտագործել: Վերևի հարկ ուղևորները սանդուղքով կբարձրանային:

Վիրտուալ իրականության սաղավարտներ ձանձրույթի դեմ

Ինքնաթիռում բոլորի համար ձանձրալի է լինում, բայց Airbus-ի պատենտը կոչված է լուծելու այդ խնդիրը:

Աթոռներ, որոնց վրա ուղևորները նստում են դեմքով միմյանց կողմը

Zodiac ֆրանսիական ընկերության դիզայնը կոչված է ինքնաթիռում տեղ խնայել:

Թաչսքրիններով խելացի պատուհաններ

Airbus-ի նոր պատենտն առաջարկում է ստեղծել ինտերակտիվ պատուհաններ, որոնք ուղևորներին տեղեկություն կտային այն վայրերի մասին, որոնց վրայով թռչում է ինքնաթիռը, նաև մեդիակոնտենտ հեռարձակել:

 

Լրահոս

Դիտել ավելին