Կարևոր իրադարձություններ

Արտաշատում չշահագործվող կինոյի տանը հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

19 Փետրվար, 2018 20:08
Արտաշատում չշահագործվող կինոյի տանը հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 19-ին, ժամը 14:55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի նախկին կինոյի շենքում` երաշտական դպրոցի հարևանությամբ:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրաչյա Թովմասյան փողոցի թիվ 16 հասցեում՝ չշահագործվող կինոյի տան 2-րդ հարկի դահլիճում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին