Կարևոր իրադարձություններ

Aseman Airlines-ը հերքում է տեղեկությունները, թե կործանված ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ է ունեցել

19 Փետրվար, 2018 15:29
Aseman Airlines-ը հերքում է տեղեկությունները, թե կործանված ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ է ունեցել

Aseman Airlines ավիաընկերության ATR-72 ուղևորատար ինքնաթիռը, որը կործանվել է Իրանի Իսֆահան շրջանում, տեխնիկական խնդիրներ չի ունեցել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ավիաընկերության աշխատակազմի վերապատրաստման և ընտրության վարչության պետ Բահադուր Աշաիրին:

«Իրանի քաղաքացիական ավիացիայի վարչությունն իրավունք ունի իր եզրակացություններն անելու, քանի որ պատասխանատու է պատահարի պատճառների որոնման համար: Ինքնաթիռն ամբողջովին փորձարկվել էր, Թեհրան-Յասուջ չվերթի օդաչուն լավագույններից էր, ով 17.7 հազար չվերթ էր իրականացրել»,- ասել է նա:

Նախկինում ԶԼՄ-ները հաղորդել էին, որ հունվարին ATR-ի ինքնաթիռումտեխնիկական խնդիրներ են եղել, որոնց հետ կապված թռիչքներից մեկը հետաձգվել է: Հետագայում անսարքությունը վերացվել է:

 

 Aseman Airlines-ը հերքում է տեղեկությունները, թե կործանված ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ է ունեցել

 

Լրահոս

Դիտել ավելին