Կարևոր իրադարձություններ

Արցախի վարչապետը ելույթ է ունեցել Արմթեքի հատուկ նիստին

14 Հոկտեմբեր, 2015 16:36
Արցախի վարչապետը ելույթ է ունեցել Արմթեքի հատուկ նիստին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 8-րդ «Արմթեք-Կոնգրես-2015» համաժողովի՝ Ստեփանակերտում տեղի ունեցած հատուկ նիստին և հանդես եկել ելույթով:

Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ ԱՀ կառավարության հրավերն ընդունելու և Արցախում նիստ գումարելու համար: Կարևորելով  համաժողովի նշանակությունն, իբրև տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների առաջխաղացմանն ուղղված ռազմավարության ու նախաձեռնությունների քննարկման, ծրագրման և արդյունավետ իրագործման կարևորագույն հարթակ, վարչապետն անդրադարձել է բնագավառում կառավարության կատարած աշխատանքներին և ներկայացրել իր պատկերացումները հետագա անելիքների վերաբերյալ: Ա. Հարությունյանը միջոցառման ընթացքում նաև պատասխանել է մասնակիցների հարցերին՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ համագործակցել համաժողովում ներկայացված ձեռնարկությունների հետ:

Տեխնոլոգիական առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարներ և ԱՀ պետական պաշտոնյաներ հանդես են եկել զեկուցումներով: Բանախոսները, խոսելով բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների և սկսնակ ընկերությունների հաջողությունների մասին, իրենց ելույթներում ընդգծել են նորարար տեխնոլոգիաների կարևոր դերը տնտեսության, կրթության, պետական կառավարման ոլորտներում և սահմանների անվտանգության ապահովման հարցում:

Նիստի ընթացքում քննարկվել են  Արցախում ՏՏ ոլորտի զարգացման միտումներին, տեխնոլոգիական կրթության կազմակերպմանը, կադրերի վերապատրաստմանը, միջազգային համագործակցության խթանմանը, ներդրումների ներգրավմանը և սկսնակ ընկերությունների կայացմանը վերաբերող հարցեր:

Համաժողովին մասնակցում էին ՀՀ և ԱՀ տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ԱՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ՏՏ ոլորտի մասնագետներ և ուսանողներ Արցախից:

Վարչապետ Արայիկ Հարությունյանի ելույթի տեքստը՝ ստորև.

 

«Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ և հյուրեր,

Սիրով ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում   Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողովի կազմակերպիչներին՝ մեր հրավերն ընդունելու և 8-րդ՝ «ԱրմԹեք-Կոնգրես-2015» համաժողովի  հատուկ նիստն Արցախում անցկացնելու համար: Համոզված եմ, որ այն կհանդիսանա լավագույն հարթակ գործարար շփումների համար և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն կտա ծանոթանալու Արցախի տեխնոլոգիական զարգացման ներուժային հնարավորություններին, ինչպես նաև՝ քննարկելու, որոնելու  և ծրագրելու դրանց իրացման արդյունավետ ուղիները:

Մենք կարևորում ենք բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը՝ որպես տնտեսության առաջընթացի ու բնակչության կենսապայմանների բարելավման հիմնական գործոն: Դրանք այսօր պահանջված են ամենուր՝ գիտության, կենցաղի, պետական կառավարման, գործարարության, երկրի անվտանգության ապահովման մեջ, որպեսզի իրենց յուրահատուկ մեթոդներով նպաստեն տարաբնույթ խնդիրների  արդյունավետ լուծմանը:

Տարբեր առիթներով նշել ենք Արցախի տեխնոլոգիական զարգացման անհրաժեշտության մասին՝ պայմանավորելով այն զարգացման այնպիսի ձևի ընտրությամբ, որում համակողմանիորեն հաշվի են առնված առկա իրողությունները, մասնավորապես՝ ազգաբնակչության գիտակրթական ներուժի համեմատական բարձր մակարդակը և բնական գիտությունների հանդեպ նրա հակվածությունը, ինչպես նաև՝ տարածքային, բնական պաշարների և տրանսպորտային ուղիների սահմանափակումները:

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկա զարգացումների ընթացքը,  Արցախի յուրահատուկ իրավիճակը և մեր շուրջը  տեղի ունեցող մտահոգիչ իրադարձությունները՝ կուզենայի ընդգծել հայրենական տեխնոլոգիաների զարգացման և դրանց կիրառման չափազանց կարևոր նշանակությունը մեր հանրապետության պաշտպանության բնագավառում: Այդ տեսակետից բացարձակ առավելության ձեռք բերումը մեր արդիական խնդիրներից մեկն է հանդիսանում:

 

Հարգելի՛ ներկաներ,

Արցախի իշխանությունները, որդեգրելով տեխնոլոգիական զարգացմանը նպաստող ռազմավարություն, աստիճանական քայլեր են ձեռնարկում ոլորտում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, ներդրումների ներգրավման, կադրերի պատրա

 

Լրահոս

Դիտել ավելին