Կարևոր իրադարձություններ

Ամերիկյան ընկերությունը հրթիռներ կվաճառի Թուրքիային

01 Հունվար, 2018 18:30
Ամերիկյան ընկերությունը հրթիռներ կվաճառի Թուրքիային

Զենքերի արտադրությամբ զբաղվող  ամերիկյան «Raytheon» ընկերությունը «AMRAAM» տեսակի «երկինք-երկիր» դասի միջին հեռահարության հրթիռներ կվաճառի Թուրքիային:

Ըստ թուրքական «Haber7» լրատվամիջոցի՝ այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:

Վերջինս տեղեկացրել է, որ դրա վերաբերյալ համաձայնագիր է կնքվել: Բացի Թուրքիայից ամերիկյան ընկերությունը հրթիռներ կվաճառի Հարավային Կորեային, Լեհաստանին, Ինդոնեզիային, Ռումինիային, Իսպանիային, Բահրեյնին, Կատարին և  Մարոկոյին:

Հրթիռները կարող են տեղադրվել ռազմական ինքնաթիռների վրա:

Հիշեցնենք, որ վերանշյալ հրթիռների արտադրությունը սկսվել է 1980-ական թթ վերջից:

 

Լրահոս

Դիտել ավելին