Կարևոր իրադարձություններ

Պայքարեք թեփի դեմ՝ տան պայմաններում

05 Հունվար, 2018 23:30
Պայքարեք թեփի դեմ՝ տան պայմաններում

Թեփը գլխամաշկի խնդիր է, որը կարող է ի հայտ գալ անկախ տարիքից, սեռից և մազի որակից: Գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք պայքարում են թեփի դեմ, սակայն դրանց բաղադրության մեջ մտնում են այնպիսի քիմիկատներ, որոնք ո՛չ միայն վերացնում են թեփը, այլև վնասում են գլխամաշկը: Այս ամենից խուսափելու համար պետք է խելամիտ մոտենալ թեփից ազատվելու գործընթացին: Ձեզ ենք առաջարկում տան պայմաններում միջոցներ, որոնք կօգնեն ազատվել թեփից:

1. Ծովի աղի լուծույթ. թեփի դեմ պայքարում օգնում է ծովի աղի լուծույթը: Այն վերականգնում է մազերի փարթամությունը, արագացնում է մազերի աճը և ամրացնում է դրանք: Ծովի աղի բաղադրության մեջ մտնող մեծ քանակությամբ միկրոէլեմենտները դրական են ազդում գլխամաշկի վրա: Այն նաև կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, ինչն էլ կանխարգելում է չափից ավելի ճարպոտությունը կամ չորությունը:

Խորհուրդ ենք տալիս ծովի աղով, ձվի դեղնուցով և հացով դիմակ մազերի թեփոտվածության դեմ: 2 ձվի դեղնուցը, 1 թ/գ ծովի աղն ու 3 սև հացի թրջած կտորները խառնեք, ստացված խյուսը քսեք գլխամաշկին և մազերին, թողեք 40-50 րոպե: Դիմակը լվացեք, իսկ մազերը պարտադիր լվացեք սառը ջրով:

2. Սոխի կճեպի թուրմ. սոխի կճեպն ունի բուժիչ հատկանիշներ: Կանոնավոր օգտագործման դեպքում կարճ ժամանակ անց կազատվեք թեփից: Այս թուրմը նաև լավացնում է գլխամաշկի վիճակն ու խթանում է մազերի աճը:


Թուրմը պատրաստելու համար մի փոքր քանակությամբ սոխի կճեպը խառնեք մեկ բաժակ տաք ջրով և խառնուրդը դրեք կրակի վրա, թողեք մնա 10 րոպե: Ստացված խառնուրդը քսեք մազարմատներին:

3. Խնձորի քացախը լավագույն միջոց է թեփի դեմ: Խնձորի քացախը արդյունավետ պայքարում է թեփի դեմ, ամրացնում է մազերը՝ փափկեցնելով դրանք: Պարզապես խառնեք կես բաժակ քացախն ու կես բաժակ ջուրը: Մի փոքր տաքացրած խառնուրդը քսեք գլխամաշկին և թողեք մնա 1 ժամից ոչ պակաս, գլուխը փաթաթեք սրբիչով:

4. Հալվեն լավագույն միջոցներից է թեփի դեմ: Այս բույսը կարելի է գտնել յուրաքանչյուրի տանը: Անհրաժեշտ քանակությամբ հալվեի տերևները քամեք և քսեք մազերին դրանք լվանալուց 30 րոպե առաջ: Շաբաթական առնվազն 3 անգամ կատարեք այս միջոցառումը:

 

Լրահոս

Դիտել ավելին