Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Գալուստ Սահակյանն ու Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրները

14 Հոկտեմբեր, 2015 14:54
Գալուստ Սահակյանն ու Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրները

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ դեսպանը կնպաստի երկու երկր ների խորհրդարանների համագործակցության առավել ակտիվացմանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը: Այս համատեքստում պարոն Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերի դերը:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների նկատմամբ: ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների կայուն առաջընթացը, երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ ապագայում ևս այն կլինի շարունակական:

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը զարգացնելու և ամրապնդելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին