Կարևոր իրադարձություններ

Բնակիչները թունավորվել են շմոլ գազից

18 Դեկտեմբեր, 2017 16:17
Բնակիչները թունավորվել են շմոլ գազից

Դեկտեմբերի 17-ին` ժամը 17.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը Ջուղայի փողոցի 6 շենքի բնակարաններից մեկից «թունավորում գազով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 1961 թ. ծնված Մանվել Մ.-ին, 1968 թ. ծնված Արգինե Հ.-ին, 1971 թ. ծնված Տիգրան Հ.-ին և 1970 թ. ծնված Արմինե Հ.-ին:

Վերջիններս հայտնել են, որ թունավորվել են գազի արտահոսքից:

Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին