Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482,5

  • EUR

    586,5
    594,5

  • RUB

    8,38
    8,63

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Երևանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգը հանրօգուտ ուղղվածության նախագծերի աջակցման միջազգային մրցույթի հաղթողների թվում է

16 Դեկտեմբեր, 2017 17:32
Երևանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգը հանրօգուտ ուղղվածության նախագծերի աջակցման միջազգային մրցույթի հաղթողների թվում է

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից նախաձեռնված հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների աքսելերատոր ImpactAim-ի պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարվել են հանրօգուտ ուղղվածության նախագծերի աջակցման միջազգային մրցույթի հաղթողները: Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգը ճանաչվել է որպես հանրօգուտ ուղղվածության նախագծերի աջակցման միջազգային մրցույթի հաղթողներից մեկը:

Հանրօգուտ ուղղվածություն ունեցող նախագծերի աջակցման մրցույթի առաջին փուլին մասնակցելու նպատակով ստացվել էր 96 հայտ՝ 25 երկրներից, որոնցից ընտրվել էին 7 ընկերություններ, այդ թվում նաև Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն: Հարկ է նշել, որ կենտրոնի կողմից մրցույթին ներկայացված և հաղթողների ցանկում հայտնված «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ արդեն իսկ լուրջ բարեփոխումներ են իրականցվել այս ոլորտում, ինչն էլ գնահատվել է կազմակերպիչների կողմից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին