Կարևոր իրադարձություններ

Իսրայելում առաջարկում են իջեցնել թուրք-իսրայելական հարաբերությունների դիվանագիտական մակարդակը

14 Դեկտեմբեր, 2017 18:28
Իսրայելում առաջարկում են իջեցնել թուրք-իսրայելական հարաբերությունների դիվանագիտական մակարդակը

Իսրայելի խորհդարանում (Քնեսեթ) ներկայացված իսրայելական «Սիոնիստական միություն» կուսակցության պատգամավոր Քսենիա Սվետլովան վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոչ է արել թուրք-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների մակարդակը «իջեցնել»։

Ըստ թուրքական «Yeniakit» պարբերականի՝ նմանատիպ կոչի պատճառ է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանի հայտարարությունը Իսրայելի «ահաբեկչական պետություն» լինելու մասին։

«Հարգելի վարչապետ և արտգործնախարար, Ձեզ եմ դիմում այն պահանջով, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցնեք և համապատասխան միջոցառումներ ձեռնարկեք: Համապատասխան դիվանագիտական միջոցներով պատասխանեք Թուրքիայի նախագահի անընդունելի հայտարարություններին», -ասել է Սվետլովան։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը Երուսաղեմի հետ կապված դեպքերից հետո, հանրության առջև ունեցած ելույթներից երկուսի ժամանակ, Էրդողանը քննադատելով  Իսրայելի քաղաքականությունը Պաղեստինի նկատմամբ, Իսրայելին անվանել էր «ահաբեկչական պետություն»։ Ի պատասխան դրան՝ Նեթանյահուն ասել էր․ «Չեմ պատրաստվում բարոյականության մասին խրատ ստանալ, մի նախագահից, ում երկրում  հրթիռակոծում են քրդական գյուղերը, ձերբակալում են լրագրողներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին