Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից

13 Դեկտեմբեր, 2017 00:00
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման փորձից ի վեր իրենց նախարարությունում կադրային զտումների է ենթարկվել 14 754 մարդ, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ քննության է առնվել 44 000 աշխատակցի դոսյե:

Սոյլուն հայտնել է, որ ամբողջ Թուրքիայի տարածքում դեռևս շարունակում է կալանավորված մնալ հեղաշրջման փորձի գործով մեղադրվող կամ կասկածվող 55 665 մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին