Կարևոր իրադարձություններ

Հայտնի է գրականության մեջ սեքսի վատագույն նկարագրության համար մրցանակաբաշխության հաղթողը

01 Դեկտեմբեր, 2017 20:12
Հայտնի է գրականության մեջ սեքսի վատագույն նկարագրության համար մրցանակաբաշխության հաղթողը

Այս տարի գրականության մեջ սեքսի վատագույն նկարագրության համար «լավագույնն» է ճանաչվել ամերիկացի գրող Քրիստոֆեր Բոլլենը՝ «Կործանողները» վեպի համար։

Ըստ The Guardian պարբերականի՝ ժյուրիի անդամները որոշել են, որ գրքի որոշ հատվածներում հեղինակը չափից շատ է խորացել «ծանոթ երևույթները նոր տերմիններով նկարագրելու փորձերի մեջ»։

Bad Sex in Fiction Award ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է «ուշադրություն գրավել ժամանակակից գրականության մեջ սեքսուալ տեսարանների գռեհիկ, անճաշակ, հաճախ անհիմն գործածման» խնդրին։

Ի դեպ, կազմակերպիչներն ու ժյուրիի անդամները նշում են, որ այս տարի գրականության մեջ սեքսի նկարագրությունը զգալիորեն բարելավվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին