Կարևոր իրադարձություններ

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Նովոսիբիրսկ և Կեմերովո մեկնող արվեստագետների խմբին

14 Հոկտեմբեր, 2015 13:01
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Նովոսիբիրսկ և Կեմերովո մեկնող արվեստագետների խմբին

Հոկտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հոկտեմբերի 15-19-ը նախարարության աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ և Կեմերովո քաղաքները համերգային շրջագայության մեկնող ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանին, երգչուհի Անահիտ Սահակյանին, դուդուկահարներ Հարություն Չքոլյանին և Դավիթ Մելքումյանին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հաջողություն մաղթեց արվեստագետներին և հույս հայտնեց, որ համերգները Նովոսիբիրսկի և Կեմերովոյի հայությանը հնարավորություն կտան առնչվել հայկական ժողովրդական և հայրենասիրական երգերի բարձրարվեստ կատարումների, վայելել հայ երգի հմայքը և ազգային հպարտության ազդակներ ստանալ :

Քննարկվեցին համերգների հետ կապված կազմակերպչական հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին