Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը, ով այժմ հանդես է գալիս «Նյու Յորք Կոսմոսի» կազմում, ամերիկյան ակումբի ղեկավարությանը հայտնել է նոյեմբերին պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին: Հենց նոյեմբերին է ավարտվում Հյուսիսամերիկյան լիգայի առաջնությունը (ԱՄՆ-ի 2-րդ դիվիզիոն):
Ինչպես հայտնում է «As»-ը, 38-ամյա իսպանացին իր որոշումը բացատրել է նրանով, որ իր համար արդեն դժվար է ողջ ուժով մարզվել և խաղալ:
Բացի այդ, Ռաուլը մտադիր է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ:
Հիշեցնենք, որ օրերս լեգենդար իսպանացին գոլ է խփել «Նյու Յորք Կոսմոսի» կազմում: