Կարևոր իրադարձություններ

Կամրջից ցած թափված կովերն ԱՄՆ-ում վնաս են հասցրել մարդկանց և մեքենաներին

24 Նոյեմբեր, 2017 19:06
Կամրջից ցած թափված կովերն ԱՄՆ-ում վնաս են հասցրել մարդկանց և մեքենաներին

ԱՄՆ-ում մի քանի անձիք վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ նրանց մեքենաների վրա կամրջից կովեր են ընկել, որոնք այնտեղ էին հայտնվել բեռնատարի շրջվելու հետևանքով։ Այս մասին հայտնում է KSL.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել Յուտա նահանգի Ռիվերդեյլ քաղաքի մայրուղիներից մեկում։ Ոստիկանության տվյալներով՝ կովերին տեղափոխող բեռնատարը շրջվել էր արագության գերազանցման պատճառով։

Վնասված թափքից դուրս թափված ավելի քան 20 կովեր ընկել են կամրջից ներքևով անցնող մեքենաների վրա և դարձել ՃՏՊ-ների պատճառ։ Վարորդներն աննշան վնասվածքներ են ստացել։

Ավելի քան 10 կենդանիներ սատկել են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին