Կարևոր իրադարձություններ

Գիտնականներն աղետալի երկրաշարժերի թվի ավելացում են կանխատեսել

22 Նոյեմբեր, 2017 00:15
Գիտնականներն աղետալի երկրաշարժերի թվի ավելացում են կանխատեսել

Ամերիկացի գիտնականները, ելույթ ունենալով Ամերիկյան երկրաբանական ընկերության ամենամյա հանդիպմանը, պատմել են 2018 թվականին հուժկու երկրաշարժերի քանակի ավելացման սպառնալիքի մասին, տեղեկացնում է The Guardian-ը:

Մասնագետները նշում են, որ սեյսմիկ ակտիվության սաստկացում տեղի կունենա Երկրի պտույտի արագության նվազման պատճառով, սակայն նման փոխադարձ կապի ստույգ պատճառն իրենք նշել չեն կարող: Կոլորադոյի Բոուլդերի համալսարանի եւ Մոնտանայի համալսարանի հետազոտողներն այս եզրակացությանն են հանգել XX դարում երկրաշարժերի ուսումնասիրումից հետո:

Փորձագետները պարզել են, որ մոլորակի պտույտի դանդաղման շրջանում հուժկու երկրաշարժերի թիվը գրեթե կրկնակի ավելացել է: Գիտնականները հայտարարել են, որ հաջորդ տարի կարող են տեղի ունենալ շուրջ 20 երկրաշարժեր՝ 7-ից բարձր մագնիտուդով: Նրանց կանխատեսումներով՝ ամենից շատ կտուժեն մոլորակի արեւադարձային խտաբնակ տարածաշրջանները, որոնցում բնակվում է շուրջ մեկ միլիարդ մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին