Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը մոտ ապագայում կազատագրի «իր օկուպացված հողերը»

21 Նոյեմբեր, 2017 21:46
Ադրբեջանը մոտ ապագայում կազատագրի «իր օկուպացված հողերը»

Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը մոտ ապագայում կազատագրի «իր օկուպացված հողերը»։ Այս մասին նա ասել է միջոցառման ժամանակ՝ նվիրված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, փոխանցում է Trend-ը։

Նա նշել է, որ այդ ընթացքում Վրաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել են բարիդրացիական, բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ։

«Մեր հարաբերությունները պետք է օրինակ ծառայեն տարածաշրջանի և ողջ աշխարհի համար»,-ասել է դիվանագետը։

Խոսելով համատեղ նախագծերի մասին՝ դեսպանը նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի գործարկումը պատմական իրադարձություն էր։ Այդ խողովակաշարն ապահովում է Կասպյան տարածաշրջանի էներգառեսուրսերի փոխադրումը Եվրոպա, հավելել է Շարաշենիձեն։

Այդ նախագիծը ցույց տվեց Ադրբեջանի և Վրաստանի եզակի հնարավորությունները Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, ասել է նա՝ նշելով այնպիսի նախագծերի կարևորությունը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Էրզրումը և «Հարավային գազային միջանցքը»։

 

Լրահոս

Դիտել ավելին