ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 15-16-ին պետական այցով կլինի Ղազախստանում, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ և դրանց արդյունքում երեք փաստաթղթերի ստորագրում, գրում է «Նեզավիսիմայա գազետան»։
Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
ՌԴ առաջնորդը նաև մասնակցելու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերին, որոնք տեղի կունենան Բուրաբայ բնակավայրում՝ նախագահի նստավայրում։