Կարևոր իրադարձություններ

2018 թվականին Apple-ը կթողարկի iPhone X-ի երեք շարունակություն

14 Նոյեմբեր, 2017 21:39
2018 թվականին Apple-ը կթողարկի iPhone X-ի երեք շարունակություն

Հաջորդ տարի Apple-ը կներկայացնի 3 iPhone, որոնցից յուրաքանչյուրը նման կլինի iPhone X-ին։ Այս մասին MacRumors պարբերականին հայտնել է KGI Securities-ի վերլուծաբան Մին-Չի Կուոն։

Նրա կարծիքով՝ բոլոր երեք սարքերը կստանան առանց շրջանակի դիսփլեյ, եզրային մետաղական շրջանակ և True Depth տեսախցիկային համակարգ։ Ամենակոմպակտը կլինի բազային մոդելը՝ 5.8 դյույմանոց դիսփլեյով, իսկ պայմանական iPhone X Plus-ը կստանա 6.5 դյույմանոց էկրան։

Երրորդ սարքը կլինի ամենաբյուջետայինը մոդելային շարքում։ Ի տարբերություն մյուս սարքերի, որոնք հանդերձված կլինեն OLED-պանելներով, այն կստանա 6.1 դյույմանոց TFT-LCD դիսփլեյ։ Այդ սմարթֆոնը նախատեսված կլինի երրորդ աշխարհի երկրների զարգացող շուկաների համար։ Դրա արժեքը կկազմի մոտ 750 դոլար։

 

Լրահոս

Դիտել ավելին