Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսը կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով այլ թիմ տեղափոխվել: Իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը», որը պատրաստ է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել նրան:
22-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում ցանկանում է տեսնել նաև «Նապոլին»:
Խեսեն «Ռեալից» ժամանակավորապես հեռանալու որոշում կարող է կայացնել մշտական խաղային պրակտիկա ստանալու ակնկալիքով: