Մամուլի այսօրվա հրապարակումներից մեկի համաձայն սահամանդրական բարեփոխումներից հետո ԲՀԿ-ում փոփոխություններ են սպասվում, ըստ որի Աբրահամ Մանուկյանը ստանձնելու է ԲՀԿ նախագահի պաշտոնը, իսկ Նաիրա Զոհրաբյանը մեկնելու է դիվանագիտական աշխատանքի:
Shabat.am-ի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում՝ հավելելով. «Առաջիկայում հնարավոր է ունենանք համագումար, բայց դա դեռ պետք է քննարկենք մեր տարածքային կառույցների և կուսակցության քաղխորհրդի հետ: Մենք ծրագրային և կանոնադրական փոփոխություններ անելու անհրաժեշտություն ունենք, ինչը պահանջում է համագումարի հրավիրում»:
Մեր դիտարկմանը, եթե առաջարկվի դիվանագիտական աշխատանք կհամաձայնվե՞ք Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Եթե»-ներով չխոսենք, ասել եմ Կիկիոսի մահը քաղաքականության մեջ ինձ համար անընդունելի է: Ո՛չ, ես Հայաստանից դուրս մեկ րոպե, մեկ օր անգամ ավել ապրել չեմ կարող»: