Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ԵՄ բանակցությունները վերսկսվեցին. «Հրապարակ»

14 Հոկտեմբեր, 2015 09:02
ՀՀ-ԵՄ բանակցությունները վերսկսվեցին. «Հրապարակ»

2013թ. սեպտեմբերի 3-ի տխրահռչակ որոշումից եւ երկու տարվա ոդիսականից հետո վերջապես երեկ Բրյուսելից տարածվեց Եվրոպական խորհրդի Արտաքին գործերի խորհրդում ԵՄ անդամ երկրների կողմից Հայաստանի հետ բանակցությունների մանդատը հաստատելու եւ բանակցություններ սկսելու մասին տեղեկատվությունը: «Հայաստանի հետ շրջանակային համաձայնագրի բանակցությունների բացում» վերնագրով տեղեկատվությունը կազմված է չորս նախադասությունից. «Խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին եւ Բարձր ներկայացուցչին Հայաստանի հետ սկսել նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող եւ համընդգրկուն համաձայնագրի բանակցություններ եւ հաստատեց համապատասխան բանակցային մանդատը: Այս համաձայնագիրը կփոխարինի ԵՄ-Հայաստան գործընկերության եւ համագործակցության ընթացիկ պայմանագրին: ԵՄ-ն հանձնառու է զարգացնելու եւ հզորացնելու Հայաստանի հետ համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում, Արեւելյան գործընկերության շրջանակում: Բանակցությունների պաշտոնական մեկնարկը նախատեսված է մինչեւ տարեվերջ»: Փաստորեն Ռիգայի գագաթնաժողովից անցավ գրեթե հինգ ամիս, մինչեւ Եվրոպական հանձնաժողովի խնդրած բանակցային մանդատը հաստատվեց Խորհրդի կողմից: Եվրոպացի դիվանագետներն ասում են, որ պատճառը զուտ տեխնիկական էր` մանդատի նախագիծը պետք է թարգմանվեր ԵՄ պաշտոնական բոլոր 28 լեզուներով, այսուհետ բանակցություններն արագ կընթանան: Իրականում, սակայն չի բացառվում, որ քաղաքական նկատառումներով է Հայաստանի հետ բանակցությունների մանդատի հաստատումը ձգվել մինչեւ հոկտեմբեր: Հնարավոր է՝ Բրյուսելում սպասել են Բելառուսի նախագահական ընտրություններին եւ դրանց արդյունքները չճանաչելուց հետո որոշել են Հայաստանի հետ առանձին բանակցել:

ՀՀ-ԵՄ բանակցությունները վերսկսվեցին

Լրահոս

Դիտել ավելին