Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    563,5
    571,5

  • RUB

    8,08
    8,33

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Վանաձորցի թոշակառուն իր բնակարանը տրամադրել է մարմնավաճառուհուն՝ նպաստելով նրա պոռնկությամբ զբաղվելուն

13 Հոկտեմբեր, 2015 23:16
Վանաձորցի թոշակառուն իր բնակարանը տրամադրել է մարմնավաճառուհուն՝ նպաստելով նրա պոռնկությամբ զբաղվելուն

1in.am--ը գրում է.

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Սամվել Ս.-ի գործի դատական քննությունը:

64-ամյա  Սամվելը մեղադրվել է պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ «Օլիգոֆրենիա» հիվանդությունն ունեցող Սամվել Ս.-ն 2015 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Վանաձորում գտնվող իր բնակարանի սենյակը պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տրամադրել է մարմնավաճառուհի Նարինե Շ.-ին՝ յուրաքանչյուր անգամ կացարան տրամադրելու համար մարմնավաճառի զուգընկերներից ստանալով 1000-2000 դրամ գույքային օգուտ:

Դատարանում ամբաստանյալն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, միջնորդել է գործը քննել արագացված կարգով:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը թոշակառու է, հիվանդ, նա զղջացել է կատարածի համար, նախկինում դատված չի եղել:

Սամվել Ս.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար ու դատապարտվել է 200 հազար դրամ տուգանքի:

Տուգանքի վճարումը տարաժամկետվել է ու վճարման համար սահմանվել է 10 ամիս ժամանակ. յուրաքանչյուր ամիս Սամվել Ս.-ից կբռնագանձվի 20 հազար դրամ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին