Կարևոր իրադարձություններ

2019 թ. ՏՏ համաշխարհային համաժողովը ՀՀ-ում կազմակերպելու համար կառավարությունը կհատկացնի 49 մլն դրամ

13 Հոկտեմբեր, 2015 22:14
2019 թ. ՏՏ համաշխարհային համաժողովը ՀՀ-ում կազմակերպելու համար կառավարությունը կհատկացնի 49 մլն դրամ

Կառավարության հավանության դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կփոխանցվի 49 մլն դրամ՝ 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար:


Նախարարությունն իր հերթին գումարը, երաշխիքային կանխավճարի տեսքով, պետք է փոխանցի Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին:


Համաձայն որոշման նախագծի՝ գումարը կհատկացվի Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվից:


Համաձայն նախագծի՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որն իր շուրջն է համախմբում ՏՏ ոլորտի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներին, հասարակական կառույցների ներկայացուցիչներին:


Նախորդ տարիներին համաժողովն անցկացվել է Կանադայում, Նիդերլանդներում, Մալազիայում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Ավստրալիայում, Չինաստանում, Իսպանիայում, Ճապոնիայում, Անգլիայում, Ֆրանսիայում,Դանիայում և Մեքսիկայում:

 

Լրահոս

Դիտել ավելին