Կարևոր իրադարձություններ

Ուկրաինացի երգչուհուն արտաքինի պատճառով ձերբակալել են թուրքական օդանավակայանում

20 Սեպտեմբեր, 2017 17:09
Ուկրաինացի երգչուհուն արտաքինի պատճառով ձերբակալել են թուրքական օդանավակայանում

Ուկրաինացի երգչուհուն արտաքինի պատճառով ձերբակալել են թուրքական օդանավակայանում
Թուրքական օդանավակայանում անձնագրային վերահսկոության աշխատակիցները ձերբակալել են ուկրաինացի երգչուհի Նատալյա Դզենկիվին (Lama)։ Պատճառ է հանդիսացել այն, որ 41-ամյա կատարողը չափազանց երիտասարդ տեսք ունի։

Երգչուհին լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրեն տարիքի համար ձերբակալելը ծիծաղելի է։ «Ես արդեն սովորել եմ, որ հաճախ են ինձ հաճոյախոսություններ անում արտաքինիս հետ կապված, սակայն նույնիսկ պատկերացնել չէի կարող, որ երբևէ դա իմ ձերբակալության պատճառ կդառնա»,-ասել է կատարողը։

Իրավիճակը կարգավորել են երգչուհու երկրպագուները, ովքեր ճանաչել են նրան ու նրանից ինքնագրեր վերցրել։

Երգչուհին միջադեպի մասին գրել է Instagram-ում՝ հրապարակելով սելֆի Թուրքիայից։


 

Լրահոս

Դիտել ավելին