Կարևոր իրադարձություններ

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացել է Երևանի քաղաքապետարանը

19 Սեպտեմբեր, 2017 18:05
Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացել է Երևանի քաղաքապետարանը

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակում Երևանի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կազմակերպված ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացել է նաև Երևանի քաղաքապետարանը: Երևանի քաղաքապետարանի տաղավարում ներկայացվել են մայրաքաղաքի զբոսաշրջային առավելությունները, ներդրումային հնարավորություններ, ինչպես նաև «Խելացի քաղաք» և մի շարք այլ ծրագրեր: 

Ցուցահանդեսին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին