Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հայկական կողմին հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության հակահայկական զեկույցի ընդունումը

19 Սեպտեմբեր, 2017 14:07
ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հայկական կողմին հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության հակահայկական զեկույցի ընդունումը

Փարիզում մեկնարկած ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հայկական կողմին հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության անդամ Ֆատալիևայի հակահայկական զեկույցի ընդունումը: Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Նրա փոխանցմամբ` հակահայկական զեկույցում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս էր ներկայացված:

Հաղորդվում է, որ բուռն քննարկումներից հետո հարցի քննարկումը հետաձգվել է: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին