Կարևոր իրադարձություններ

Pepsi-ն սմարթֆոնների շուկա է դուրս գալիս

13 Հոկտեմբեր, 2015 21:00
Pepsi-ն սմարթֆոնների շուկա է դուրս գալիս

 

 

Օրերս Weibo-ում (Twitter-ի չինական անալոգը) հայտնվել է Pepsi Phone անվանումով վավերացված հաշիվ, որն ընդունվել է որպես ապագա PepsiCo China սմարթֆոնի թիզեր, հայտնում է vnews.agency-ն: Չինական աղբյուրները դրա մասին արդեն մանրամասնություններ են հաղորդել:

Pepsi P1 սմարթֆոնն ունի 5․5 դույմանոց Full HD էկան (1080 x 1920 պիքսելով), 13 ՄՊ հիմնական և 5 ՄՊ դիմային տեսախցիկ, ինչպես նաև 3000 մԱժ մարտկոց: Այն ունի 8 միջուկանի MediaTek MT6592 պրոցեսոր 1․7 ԳՀց հաճախականությամբ, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և 16 ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնն աշխատում է Android 5.1 օպերատիվ համակարգով:

Pepsi P1-ի նորամուտը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին