Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Առաջին գծում հերոսաբար պայքարող զինվորների կյանքը. նոր սերիալ՝ «Սահմանին»

13 Հոկտեմբեր, 2015 20:44
Առաջին գծում հերոսաբար պայքարող զինվորների կյանքը. նոր սերիալ՝ «Սահմանին»

BlogNews

 Exclusive

«Սահմանին». այսպես է կոչվում «Շանթ» հեռուստաընկերության նոր բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը, որը կներկայացնի սահմանին տիրող իրավիճակը։ Ֆիլմը նկարահանվում է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ։ BlogNews-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը հայտնեց, որ սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է, սակայն Պաշտպանության նախարարությունը տրամադրել է խորհրդականի, ով ծանոթանում է սցենարին և փորձում այն ավելի մոտեցնել իրականությանը։

Ֆիլմում խաղում են են Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Ռոզի Ավետիսովան, Սարգիս Գրիգորյանը, Սուրեն Թումասյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Գնել Ուլիխանյանը, Գարիկ Չեպչյանը, Գուրգեն Սարգսյանը, Դավիթ Աֆրիկյանը, Էդգար Իգիթյանը, Արմեն Սողոյանը, Արտակ Այվազյանը, Արմեն Սարգսյանը, Բենիամին Ավետիսյանը, Հայկ Մանուկյանը, Նարեկ Աղաբաբյանը, Կարեն Հովհաննիսյանը, Իննա Խոջամիրյանը, Գուրգեն Անտոնյանը և Նոնա Տելոյանը։

«Սա հայրենասիրական նախագիծ է, որը ներկայացնում է Հայոց բանակը, Հայաստանի սահմանամերձ գոտիները՝ իրենց կոլորիտով։ Ֆիլմը պատմում է սահմանային գոտիներում տեղի ունեցող դիվերսիոն գործողությունների, հայ զինվորի կյանքի, սպայական անձնակազմի հետ հարաբերությունների մասին։ Այն արտացոլում է այսօրվա իրականությունը, փորձում ենք ավելի ռեալիստիկ նկարահանել այն, սակայն այստեղ կան նաև գեղարվեստական լուծումներ։ Մեր հերոսներն իրական չեն, նրանք հայ զինվորի, հայ սպայի, հայ գեներալի և թուրքի հավաքական կերպարներ են»,- ասաց Ռոմանն ու հավելեց, որ նկարահանումներն անում են Երևանում, Վանաձորում, Դիլիջանում։

«Շանթ» հեռուստաընկերությունը նախկինում ունեցել է բանակային թեմատիկայով ֆիլմ, որը եղել է հումորային ժանրում։ Ըստ Ռոմանի՝ սա բացառապես այլ ֆիլմ է՝ դրամատիկ ժանրում։ «Այստեղ ամեն մի մանրուք աշխատված է՝ խորհրդատուների կողմից ստուգված։ Ունենք հատված, որում ներկայացնում ենք ադրբեջանցի գեներալի։ Աշխատանքները շատ պրոֆեսիոնալ են արվում, տեքստերը թարգմանվում են, դերասաններն էլ փորձում են սերտել ադրբեջաներենը,- նշեց ռեժիսորն ու հավելեց, որ շատ դժվար նկարահանումներ են ունեցել։ -Հիմնականում նկարահանումներն իրականացվում են դրսում՝ Հայաստանի տարբեր ծայրերում։ Գիշերով, ցրտին բավականին դժվար նկարահանումներ ենք ունեցել, սակայն բոլորի մոտ մեծ էնտուզիազմ կա, քանի որ թեման պարտադրող է»։

Ֆիլմը եթերում կլինի նոյեմբերին։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին