Կարևոր իրադարձություններ

Սանչեսը կդառնա «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

13 Հոկտեմբեր, 2015 20:38
Սանչեսը կդառնա «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է բանակցություններ սկսել հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ նոր պայմանագրի շուրջ։

Ակնկալվում է, որ մինչև Սուրբծննդյան տոները բանակցություններն սկսված կլինեն։ Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է ֆուտբոլիստի հետ հնարավորինս արագ պայմանավորվածություն ձեռք բերել՝ խուսափելու համար այն իրավիճակից, երբ Սանչեսի պայմանագրի ժամկետի ավարտին երկու տարուց պակաս կմնա։

Չիլիացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառը։ «Արսենալը» պատրաստ է ավելացնել Սանչեսի աշխատավարձը և նրան դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Վերջին երեք հանդիպումների ընթացքում Սանչեսը «զինագործների» կազմում վեց գոլ է խփել։

 

Լրահոս

Դիտել ավելին