Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գործարար առաջնորդների կլոր սեղան» խորագրով քննարկում

23 Օգոստոս, 2017 16:35
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գործարար առաջնորդների կլոր սեղան» խորագրով քննարկում

Օգոստոսի 22-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը “California Consulting“ ընկերության և Հայ-ամերիկյան գործարար խորհրդի հետ համատեղ կազմակերպել էր «Գործարար առաջնորդների կլոր սեղան» խորագրով քննարկում:

Միջոցառմանը մասնակցում էին Լոս Անջելեսի հայկական և ամերիկյան գործարար շրջանակները ներկայացնող ավելի քան հինգ տասնյակ գործիչներ, Լոս Անջելեսի և Փասադինայի առևտրի պալատների նախագահները, Լոս Անջելեսի Համաշխարհային առևտրի կենտրոնի ղեկավարները, գործարար ոլորտի այլ կառույցների պատասխանատուներ:

Կլոր սեղանի բանախոսներ` Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավագյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը ներկայացրեցին Հայաստանի գործարար միջավայրի, մակրոտնտեսական ցուցանիշների, բիզնես ոլորտի առավելությունների մասին տեղեկություններ, խոսեցին նաև հայ-ամերիկյան գործարար կապերը խթանելու տեսակետից հեռանկարային համարվող ուղղությունների մասին:

Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանեցին ՏՏ, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում գործարար ծրագրեր իրականացնելու ընթացակարգերի վերաբերյալ կլոր սեղանի մասնակիցների հարցերին:

Տեղեկանք: Գործարար քննարկումը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնած միջոցառումների շարքի հերթական՝ երկրորդ հադիպումն է: Հաջորդը նախատեսվում է կազմակերպել տարեվերջին:

 

Լրահոս

Դիտել ավելին