Կարևոր իրադարձություններ

2164 դոլար` մեկ աղյուսի դիմաց կամ ինչպես է խաբում Apple–ը (լուսանկարներ)

13 Հոկտեմբեր, 2015 19:33
2164 դոլար` մեկ աղյուսի դիմաց կամ ինչպես է խաբում Apple–ը (լուսանկարներ)

Վերջին շրջանում, ամերիկյան մի շարք կայքերում սկսել են լուրեր տարածվել այն մասին, որ էլեկտրոնիկայի գնորդները, ապրանքը տուն տանելուց հետո, դրանց տուփերում աղյուսներ կամ քարեր են հայտնաբերում։

Առաջին լուրը մի դեռահասի մաիսն էր, ով ծննդյան օրվա առթիվ, Nintendo DS–ի փոխարեն չինական թերթերի մեջ փաթաթված քարեր էր ստացել։ Այդ դեպքում Wall-Mart խանութների ցանցը տղայի ծնողներին հետ վերադարձեց 138 դոլարը և դեռ 20 դոլար էլ որպես փոխահատուցում նվիրեց։

Այս նյութի հերոսի բախտն ավելի քիչ է բերել։ Նրա վնասը մեծ է, իսկ ավելի կոնկրետ` 2164 դոլար։ Տղան տեխասյան Best Buy–ից Macbook Pro գնեց, բայց տանը բացելով տուփը, այնտեղ աղյուս գտավ։ Խանութի մենեջերն ընդամենը պատասխանեց, որ ապրանքն իրենք չեն փաթեթավորում, այլ Apple–ը։ Apple-ը դեռ չի արձագանքել միջադեպին, բայց տղան հույսը չի կորցնում։

Ինչ խոսք, երևի տհաճ երևույթ է 2164 դոլարով աղյուս գնելը։ Իսկ ողջ խնդիրը Apple–ի չինական արտադրամասերում է։ Աշխատակիցներն ուղղակի հանում են ապրանքը տուփերի միջից և տեղը այդ քաշի մի բան դնում։ Դա էլ էժան աշխատուժի հետևանքը։

Купил кирпич за 2000$ (3 фото)

Купил кирпич за 2000$ (3 фото)

 

Լրահոս

Դիտել ավելին