Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    564
    572

  • RUB

    8,08
    8,33

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Իրանը նոր սերնդի տորպեդների արտադրություն Է գործարկում

13 Հոկտեմբեր, 2015 19:23
Իրանը նոր սերնդի տորպեդների արտադրություն Է գործարկում

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դահղանը հայտարարել Է, որ երկիրը կարիք ունի ծովում իր պաշտպանական ներուժի մեծացման եւ այդ նպատակով կատարելագործված տորպեդների զանգվածային արտադրություն Է գործարկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին հաղորդել Է ISNA գործակալությունը:

«Պաշտպանության նախարարության գերակա ուղղություններից մեկն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) ռազմածովային ուժերին եւ բանակին ժամանակակից եւ հզոր զենք մատակարարելն Է»,- հոկտեմբերի 13-ին ասել Է Դահղանը Walfajr տիպի նոր տորպեդների ներկայացման հանդիսավոր արարողության ժամանակ:

Նա հավելել Է, որ պաշտպանության նախարարության գիտնականներն ու փորձագետները տորպեդը մշակել ու նախագծել են՝ օգտագործելով առաջավոր տեխնոլոգիաներ: Տորպեդը կարող Է բարձր արագություն զարգացնել, իսկ նրա մարտագլխիկը կարող Է մի քանի րոպեի ընթացքում պայթեցնել եւ արդյունավետորեն ոչնչացնել թիրախները, օրինակ՝ խոշոր ծովային նավեր:

Ըստ գործակալության տվյալների՝ նոր զենքը, հիմնականում, կտեղադրվի սուզանավերի վրա եւ կկարողանա թիրախներ հայտնաբերել ռադարի եւ սոնարի միջոցով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին